Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 20-ի N 451 որոշման, հաշվի առնելով Աստղիկ Իսոյանի դիմումը (մուտք՝ 2016 թվականի դեկտեմբերի 2-ի N Ք-2043), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2007 թվականի դեկտեմբերի 4-ի N 2514620 վկայական) Աբովյան քաղաքի «Սիրիուսի» 1 հանրակացարանի 29.0 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 86 բնակարանն անհատույց օտարել Աստղիկ Իսոյանին, Ռիմա Հովհաննիսյանին, Գոռ, Խաչատուր, Արթուր, Աստղիկ և Դավիթ Սարգսյաններին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: |