Այսօր: Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 479
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 4787
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 նոյեմբերի 2024 թվականի N 4787

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՐԻՍ ԳՅՈՒՂԻ 13-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների,  «Տեղական  ինքնակառավարման  մասին» օրենքի 35-րդ  հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի  22-28-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի  դեկտեմբերի 22-ի N 198-Ն, N 199-Ն և N 217-Ա որոշումների, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2024 թվականի նոյեմբերի 20-ի N 32 արձանագրությունը.
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի փետրվարի 29-ի N 29022024-07-0161 վկայական) Աբովյան համայնքի Կամարիս գյուղի 13-րդ փողոցի  թիվ 5 հասցեում գտնվող 1219.6 քառակուսի մետր մակերեսով հողամասն օտարել Վահե Հովհաննեսի Ամիրխանյանին։
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս, գտնվում է տարածագնահատման 13-րդ գոտում, հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 1877.7 (հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) դրամ է, չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս:
3. Վահե Հովհաննեսի Ամիրխանյանը պարտավոր է.
1) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 2 409 750 (երկու միլիոն չորս հարյուր ինը հազար յոթ հարյուր հիսուն) դրամ` հողամասի գինը.
2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ տեղական վճար` համայնքի տնօրինության ներքո գտնվող հողերը հատկացնելու դեպքում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար, 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վահե Հովհաննեսի Ամիրխանյանի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  Վահե Հովհաննեսի Ամիրխանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 5

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner