Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 150-Ն որոշման, հաշվի առնելով 2025 թվականի փետրվարի 14-ին կայացած հանրային քննարկման արդյունքները, հիմք ընդունելով «Դեմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N Տ-2476), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Տալ նախնական համաձայնություն «Դեմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուսի բազալտների հանքավայրի Դեմեր 1 տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման ժամկետի և ծավալների փոփոխման (ավելացման) աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |