|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 նոյեմբերի 2024 թվականի N 4792 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ Պ. ՍԵՎԱԿԻ ԹԱՂԱՄԱՍԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 18 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 22-28-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն, N 199-Ն և N 217-Ա որոշումների, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2024 թվականի նոյեմբերի 20-ի N 37 արձանագրությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի օգոստոսի 16-ի N 16082024-07-0032 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Սևակի թաղամասի 4-րդ փողոցի թիվ 18 հասցեում հասցեում գտնվող 769.1 քառակուսի մետր մակերեսով հողամասն օտարել Արմեն Վլադիմիրի Մաթևոսյանին։ 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս, գտնվում է տարածագնահատման 8-րդ գոտում, հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 16 176.6 (տասնվեց հազար հարյուր յոթանասունվեց ամբողջ վեց) դրամ է, չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս: 3. Արմեն Վլադիմիրի Մաթևոսյանը պարտավոր է. 1) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 13 125 000 (տասներեք միլիոն հարյուր քսանհինգ հազար) դրամ` հողամասի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ տեղական վճար` համայնքի տնօրինության ներքո գտնվող հողերը հատկացնելու դեպքում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար, 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արմեն Վլադիմիրի Մաթևոսյանի կողմից: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Վլադիմիրի Մաթևոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|