Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 20-ի N 451 որոշման, հաշվի առնելով Վլադիմիր Պետրոսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի դեկտեմբերի 08-ի N Ք-8123), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2023 թվականի հուլիսի 20-ի N 20072023-07-0168 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7 շենքի 13.75 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 52 բնակարանն անհատույց օտարել Վլադիմիր Պետրոսյանին և Անահիտ Ալիխանյանին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |