Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 251
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 

Խնդիր → Աղբահանություն և սանիտարական մաքրում

Համառոտ նկարագրություն`

Արդեն 2-3ամիս է բնակվում եմ նորակառույցում, սակայն վախենալով եմ տանից դուրս գալիս ,որ աղբը գլխիս չգա, իհարկե չեմ կարող չմատնանշել այն ,որ օրեկան 2-3անգամ գալիս և մոտակա աղբամանը դատարկում են, անգամ նկատել եմ, որ վարորդը իջնում է և աղբամանի շրջակայքի թղթերը ձեռքով է հավաքում, ես և էլի մի քանի բնակիչներ նույնպես հավաքում ենք , սակայն մեր շենքերի շուրջ ու երկնքում անհասկանալի տեղից քամին ստվարաթղթի մեծ ու փոքր կտորներ է պտտում:Խնդրում եմ ընթացք տալ պարզել և վերացնել աղբի տարածման սկզբնաղբյուրը:

Խնդրի հասցեն`

7JJJ+QGF, Barekamutyun Square, Աբովյան 2204, Հայաստան

Ներկայացման ամսաթիվ`

16/09/2025 20:20

Կարգավիճակ`

Մերժված է և փակված

Խնդիրը ներկայացնող՝

Ելենա Հայրապետյան

Գրանցող`

Վանիկ Բաբաջանյան  

Գրանցման ամսաթիվ`

17/09/2025

Բացատրություն`

Հարգելի Ելենա Հայրապետյան, Ձեր նկարագրածից պարզ է, որ «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները բարեխիղճ կերպով (և ոչ միայն Ձեր շենքի հարևանությամբ) կատարում են իրենց պարտականությունները՝ բացառելով նաև աղբի և այլ թափոնների անկանոն գոյացումը և ոչ սահմանված վայրերում աղբի տեղադրման դեպքերը։ Խնդիրը նաև գտնվում է բնակչության իրավագիտակցության տիրույթում, որում զգալիորեն կարևորելի է բոլորի ակտիվ մասնակցությունը։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner