Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Աղբատար մեքենաների և աղբարկղերի ձեռք բերում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտը (հայտը կցվում է): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|