Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «2019 թվականի համար Աբովյանի համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 121-Ա որոշմամբ հաստատված հավելված 17-ում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝ 1) հավելվածի 1-ին կետում «212» թիվը փոխարինել «216 թվով», 2) հավելվածի 2-րդ կետի «Փողոցների սանիտարական մաքրում» մասը 32-րդ տողից հետո լրացնել նոր՝ 32.1 տողով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«
|
32.1
|
Վարորդ-բանվոր
|
1
|
136 000
|
136 000
|
»:
|
Ընդամենը տողի 3-րդ սյունակում «77» թիվը փոխարինել «78» թվով, 5-րդ սյունակում «7 607 212» թիվը փոխարինել «7 743 212» թվով։ 3) Հավելվածի 2-րդ կետի «Կենցաղային աղբահանություն» մասը 60-րդ տողից հետո լրացնել նոր՝ 60.1 տողով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«
|
60.1
|
Վարձ գանձող հսկիչ
|
3
|
120 000
|
360 000
|
»:
|
Ընդամենը տողի 3-րդ սյունակում «30» թիվը փոխարինել «33» թվով, 5-րդ սյունակում «4 612 581» թիվը փոխարինել «4 972 581» թվով։ 4) Հավելվածի «Ընդամենը» տողի 3-րդ սյունակում «212» թիվը փոխարինել «216» թվով, 5-րդ սյունակում «22 446 242» թիվը փոխարինել «22 942 242» թվով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
|