Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 426
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. Իրավաբանական ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի 5-րդ ենթակետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 1022-Ն և 2007 թվականի օգոստոսի  9-ի N 1036-Ն որոշումների,  հաշվի առնելով «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության լիազորած անձի դիմումը (մուտք՝ 2019 թվականի մարտի 19-ի N Ք-410), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
   1. Աբովյան քաղաքի Կարմիր Բանակի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող (ծածկագիր 073-002) 4793.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխված՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողամաս։
   2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող Իրավաբանական ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner