Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2020 թվականի հունիսի 20-ի թիվ «212-01/Վ-020» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 230 000 (երկու հարյուր երեսուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գարիկ Յակուբովը 1991 թվականից բնակվում է Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 23 բնակարանում, հիմք ընդունելով Գարիկ Յակուբովի դիմումը (մուտք՝ 2020 թվականի հունիսի 19-ի N Ք-957), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի դեկտեմբերի 23-ի N 23122019-07-0087 վկայական) Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 19.03 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 23 բնակարանն ուղղակի վաճառքով` 230 000 (երկու հարյուր երեսուն հազար) դրամով օտարել Գարիկ Յակուբովին: 2. Գարիկ Յակուբովը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 230 000 (երկու հարյուր երեսուն հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գարիկ Յակուբովի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գարիկ Յակուբովին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |