Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 24-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Եղիշե Իսրայելյանի լիազորած անձ Ստեփան Ղազարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 17-ի N Ք-6856). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 04-ի «Եղիշե Իսրայելյանին շինարարության և քանդման թույլտվություն տալու մասին» N 1605 որոշմամբ հաստատված N 175 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և տալ շինարարության թույլտվություն: 2. Եղիշե Իսրայելյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 45 000 (քառասունհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |