Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 03-ի N Ք-5825). 1. Հաստատել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքում գտնվող 07-002-0025-0147 և 07-002-0025-0086 կադաստրային ծածկագրերից 800.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի հատակագիծը (կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 8-րդ միկրոշրջանի 5-րդ թաղամաս, 149։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |