Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ԷՄ ՋԻ ԴԻԶԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հուլիսի 03-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Գուրգեն Նավասարթյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 10-ի N Ք-4626). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի հուլիսի 25-ի «Գուրգեն Նավասարթյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 2156 որոշմամբ հաստատված N 216 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Գուրգեն Նավասարթյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Գուրգեն Նավասարթյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 45 000 (քառասունհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գուրգեն Նավասարթյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |