| Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի,  Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է՝1. Հաստատել 2021 թվականի նոյեմբերի 03-ի N 08 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
 1) Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 77-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
 2) Աբովյան համայնքի 2021 թվականի բյուջեի ինն ամսվա եկամուտների և ծախսերի կատարողականի մասին.
 3) Աբովյան համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 10-ի N 62-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
 4) Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 75-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին.
 5) Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն դիմելու մասին.
 6) Աբովյան համայնքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 6-ի N 173-Ա, 2017 թվականի հոկտեմբերի 11-ի N 93-Ա և N 94-Ա որոշումները չեղյալ ճանաչելու մասին.
 7) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի թիվ 42 բնակարանն անհատույց օտարելու մասին.
 8) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի թիվ 75, 77 բնակարանն անհատույց օտարելու մասին.
 9) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրակացարանային թաղամասի 6 շենքի թիվ 94 սենյակն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
 10) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Սևանի փողոցի 2/1 շենքի թիվ 108 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
 11) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 2-րդ միկրոշրջանի 18 շենքի թիվ 14 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
 12) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Գառնի փողոցի 7 շենքի թիվ 5 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
 13) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Գառնիի փողոցի 7 շենքի թիվ 53, 54 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
 14) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող ՈՒսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 122 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
 15) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հատիսի փողոցի 1-ին թաղամասի թիվ 40/2/3 հասցեում գտնվող հողամասն Արմեն Բալյանին ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարելու մասին:
 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
 |