Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով «ԷԿՈՍԵՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Զոհրաբ Ղարիբյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 18-ի N Տ-493). 1. Թույլատրել «ԷԿՈՍԵՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակ թիվ 4 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզները՝ համաձայն հավելվածի: 3. «ԷԿՈՍԵՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201611 հաշվեհամարին վճարել 48 620 (քառասունութ հազար վեց հարյուր քսան) դրամ տեղական տուրք՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |