Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անահիտ Անդրեասյանը 2008 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 5-րդ շենքի թիվ 104/1 բնակարանում, հաշվի առնելով Անահիտ Անդրեասյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի մայիսի 31-ի N Ք-1125), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 18102018-07-0037 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 5-րդ շենքի 41.85 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 104/1 բնակարանն անհատույց օտարել Անահիտ Անդրեասյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Անահիտ Անդրեասյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Անդրեասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|