Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով Գոռ Շահբազյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 11-ի N Ք-4656). 1. Գոռ Շահբազյանին տալ բնակելի տան, լողավազանի և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն: 2. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոռ Շահբազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
|