|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2025 թվականի N 3565 |
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն և դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշումների, հիմք ընդունելով Սերգեյ Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի օգոստոսի 28-ի N Ք-5696). 1. Փոփոխել Սերգեյ Սարգսյանին պատկանող (հիմք՝ 2025 թվականի հունիսի 09-ի N 09062025-07-0101 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 1/80/1 հասցեում գտնվող 36,0 քառակուսի մետր մակերեսով հողամասից 12,2 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման հողամաս: 2. Սերգեյ Սարգսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 17 200 (տասնյոթ հազար երկու հարյուր) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սերգեյ Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|