Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի, հաշվի առնելով Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 10-ի N 02-Ն և N 04-Ն որոշումները, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ուժը կորցրած ճանաչել Աբովյան համայնքի ավագանու 2009 թվականի մարտի 4-ի «Աբովյանի քաղաքային համայնքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտի գործունեության կանոնները հաստատելու մասին» N 17-Ն և դեկտեմբերի 4-ի «Աբովյանի քաղաքային համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին» N 117-Ն որոշումները։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |