Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն», «Աբովյանի N 6 մանկապարտեզ» և «Աբովյանի N 9 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքները բարելավելու, նրանց կանոնադրական պարտավորությունների պատշաճ կատարմանն աջակցելու նպատակով, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1.Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 1 868 700 (մեկ միլիոն ութ հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր) դրամ հաշվեկշռային արժեքով գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, որից 968 700 (ինը հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր) դրամ հաշվեկշռային արժեքով՝ «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելված 1-ի, 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) դրամ հաշվեկշռային արժեքով՝ «Աբովյանի N 6 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելված 2-ի և 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) դրամ հաշվեկշռային արժեքով՝ «Աբովյանի N 9 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելված 3-ի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |