Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2023 թվականի հոկտեմբերի 05-ի թիվ «383-Վ/023» անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 900 000 (ինը հարյուր հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Էդգար Հովհաննիսյանը 2003 թվականից բնակվում է Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի Լ. Ավետիսյան փողոցի 61 շենքի թիվ 404 բնակարանում, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով այն չի սեփականացրել, հիմք ընդունելով Էդգար Հովհաննիսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ի N Ք-6943), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2023 թվականի հունիսի 26-ի N 26062023-07-0066 վկայական) Բալահովիտ գյուղի Լ. Ավետիսյան փողոցի 61 շենքի 27.24 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 404 բնակարանն ուղղակի վաճառքով՝ 900 000 (ինը հարյուր հազար) դրամով, օտարել Էդգար, Սվետլանա, Աշոտ Հովհաննիսյաններին և Աստղիկ Կիտուրյանին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 900 000 (ինը հարյուր հազար) դրամ` բնակարանի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |