Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով Լյովա Միքայելյանի լիազորած անձ Ստեփան Ղազարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 07-ի N Ք-7371). 1. Լյովա Միքայելյանին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 18-ի N 3578 որոշմամբ տրված N 502 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2026 թվականի մարտի 18-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |