Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 2-րդ պարբերության․«Բացառիկ դեպքերում նշանավոր որևէ անհատի անվամբ մինչև նրա մահվան հինգ տարին լրանալն անվանակոչում կամ անվանոփոխում կատարելու վերաբերյալ»: Հիմք ընդունելով 2022 թվականի նոյեմբերի 1-ի հանրային լսումների դրական եզրակացության արդյունքները, հաշվի առնելով Աբովյան համայնքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության առաջարկը՝ Աբովյան համայնքի ավագանին որոշում է. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող մարզահամալիրը (հիմք՝ 2018 թվականի մարտի 20-ին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 20032018-07-0041) անվանակոչել Վահագն Թումասյանի անվամբ՝ «Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր»։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |