2022 թվականի N_  | 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ   ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 | Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է`1. 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան  համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող բնակելի տարածքների ամսական վարձավճարի չափը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 6 (վեց) դրամ:
 2. 2023  թվականի համար սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան  համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող ոչ բնակելի տարածքների վարձավճարների ամսական չափը մեկ քառակուսի մետրի համար` համաձայն հավելվածի:
 3. 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան  համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող ավտոտնակների վարձավճարների տարեկան չափը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 400 (չորս հարյուր) դրամ:
 4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։
 | 
|  | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                         ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (34.00 Կբ) |  |  | (19.12 Կբ) |  | 
 | 
| | Նախագծի քննարկման արձանագրությունը |  | 
 | 
|  |