2023 թվականի N_ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող բնակելի տարածքների ամսական վարձավճարի չափը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 6 (վեց) դրամ: 2. 2024 թվականի համար սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող ոչ բնակելի տարածքների վարձավճարների ամսական չափը մեկ քառակուսի մետրի համար` համաձայն հավելվածի: 3. 2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող ավտոտնակների վարձավճարների տարեկան չափը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 400 (չորս հարյուր) դրամ: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(34.50 Կբ)
|
|
(18.97 Կբ)
|
|
(14.76 Կբ)
|
|
(310.02 Կբ)
|
|
(194.24 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|