Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Մոնիկա Ղազարյանի լիազորած անձ Արտաշես Մանուկյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 14-ի N Ք-7455). 1. Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղում գտնվող հողամասին (հիմք՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության «ԵՐԵՎԱՆ» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում՝ N 28375) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Վերին Պտղնի, Նարավան թաղամաս, 2-րդ փողոց, 14: 2. Մոնիկա Ղազարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |