ամաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն և N 193-Ն որոշումների և հիմք ընդունելով Արշակ Մխիթարյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի N Ք-7733), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Արշակ Վարազդատի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի սեպտեմբերի 07-ի N 07092023-07-0031 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի 61 հասցեում գտնվող 07-002-0006-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 510.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի N 10112023-07-0155 վկայական) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի 61/1 հասցեում գտնվող 07-002-0006-0050 կադաստրային ծածկագրով 109.6 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0006-0012 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Արշակ Վարազդատի Մխիթարյանին։ 2. Արշակ Վարազդատի Մխիթարյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 749 040 (յոթ հարյուր քառասունինը հազար քառասուն) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Արշակ Մխիթարյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արշակ Մխիթարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |