|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հոկտեմբերի 2024 թվականի N 4192 |
«ՎԻ-ԴԻ-ԷՅ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ՄԱՍԻՆ |
Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հունվարի 15-ին տրված եզրակացությունը և «ՎԻ-ԴԻ-ԷՅ ԴԱՅՄՈՆԴՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Զարինե Ոսկանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 03-ի N Տ-1968). 1. Հաստատել 2022 թվականի հուլիսի 18-ի N 18072022-07-0036 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն գրանցում ստացած՝ Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող, 0,27065 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի ճշտված սահմաններով հատակագիծը՝ համաձայն «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հունվարի 15-ին կազմված հատակագծի (կցվում է): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|