Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ, 62-րդ, 64-րդ և 65-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Արմեն Աբրահամյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ի N Ք-7080). 1. Արմեն Աբրահամյանին պատկանող (հիմք՝ 2005 թվականի ապրիլի 11-ի N 1500814 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 46 շենքի մոտ գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 3-րդ միկրոշրջան, 46/7։ 2. Արմեն Աբրահամյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Աբրահամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |