Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի բնակարանային կոմունալ տնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2017 թվականի մարտի 16-ի N Ք-372), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Չեղյալ ճանաչել Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 2-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող «Տրանսճանշին» հանրակացարանի թիվ 103 բնակարանն անհատույց օտարելու մասին» N 132-Ա որոշումը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |