Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի N 109-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի մայիսի 10-ի թիվ «376-01/Վ-018» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 883 000 (ութ հարյուր ութսուներեք հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հարություն Բաբասյանի ընտանիքը 1985 թվականից բնակվում է 3-րդ միկրոշրջանի 14 շենքի թիվ 18 բնակարանում, հիմք ընդունելով Հարություն Բաբասյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի ապրիլի 11-ի N Ք-740), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի ապրիլի 27-ի N 27042018-07-0049 վկայական) Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 14 շենքի 88.3 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 18 բնակարանն ուղղակի վաճառքով` 883 000 (ութ հարյուր ութսուներեք հազար) դրամով, օտարել Հարություն Բաբասյանին: 2. Հարություն Բաբասյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 883 000 (ութ հարյուր ութսուներեք հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հարություն Բաբասյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հարություն Բաբասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |