Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2018 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարել համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2008 թվականի օգոստոսի 25-ի N 2544785 վկայական, կադաստրային ծածկագիրը 07-002-019-001-009-058) Դարանի փողոցի 5-րդ շենքի թիվ 58 բնակարանը (53.9 ք.մ.): Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 540 000 (հինգ հարյուր քառասուն հազար) դրամ` հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2017 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ «317-01/Վ-017» գնահատման հաշվետվությունը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |