Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ «394Դ-01/Վ-022» անշարժ գույքի գնահատման մասնագիտական եզրակացությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 620 000 (վեց հարյուր քսան հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վահագն Դոլուխանյանը 1991 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7 շենքի թիվ 12 սենյակում, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով այն չի սեփականացրել, հիմք ընդունելով Վահագն Դոլուխանյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի փետրվարի 3-ի N Ք-481), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի հոկտեմբերի 14-ի N 14102019-07-0120 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7 շենքի 28.55 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 12 սենյակն ուղղակի վաճառքով՝ 620 000 (վեց հարյուր քսան հազար) դրամով, օտարել Վահագն Դոլուխանյանին: 2. Վահագն Դոլուխանյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 620 000 (վեց հարյուր քսան հազար) դրամ` սենյակի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վահագն Դոլուխանյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահագն Դոլուխանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |