Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն և N 193-Ն որոշումների, հաշվի առնելով Գեղամ Թորոսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հունվարի 25-ի N Ք-299), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Գեղամ Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2017 թվականի սեպտեմբերի 04-ի N 04092017-07-0046 վկայական) Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի թիվ 6/44/4 հասցեում գտնվող 20.0 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի N 11112022-07-0034 վկայական) Աբովյան քաղաքի Շուշի թաղամասի թիվ 4 հասցեում գտնվող 25.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հետ: 2. Գեղամ Թորոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար։ 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գեղամ Թորոսյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գեղամ Թորոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |