Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ և 64-րդ կետերի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 09-ի N 1/փ-386 դրական եզրակացությունը և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ի N Ք-7581), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Փոխել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի գոստոսի 04-ի N 04082022-07-0078 վկայական) Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի 18/10 հասցեում գտնվող 07-002-0040-0309 կադաստրային ծածկագրով 0.04189 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողամասի նպատակային նշանակությունը որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամաս։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |