Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, հիմք ընդունելով «ՀԻՆ ՓԱՐՎԱՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հունվարի 22-ի N Ք-90) և այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը չի համարվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս և հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2013 թվականի ապրիլի 02-ի N 02042013-07-0525 վկայական) Հատիսի փողոցի թիվ 1/120 հասցեում գտնվող 7175.83 քառակուսի մետր մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով (հիմք՝ 2013 թվականի հոկտեմբերի 15-ի N 15102013-07-0064 անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայական), ուղղակի վաճաքով, հողի կադաստրային արժեքով օտարել «ՀԻՆ ՓԱՐՎԱՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀԻՆ ՓԱՐՎԱՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |