Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2018 թվականի հոկտեմբերի 15-ի N 14 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի 2018 թվականի բյուջեի ինն ամսվա եկամուտների և ծախսերի կատարողականի մասին. 2) Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու մասին. 3) «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակելու համար Աբովյան համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածուին համաձայնություն տալու մասին. 4) Աբովյան համայնքի տարածքում գտնվող, սակայն որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն հաշվառված 36.9 քառակուսի մետր մակերեսով հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին. 5) Աբովյան համայնքի տարածքում գտնվող, սակայն որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն հաշվառված 294.4 քառակուսի մետր մակերեսով հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|