Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Լյոնիկ Գրիգորյանի հայտը (մուտք՝ 2022 թվականի հունիսի 8-ի N Ք-2628), Աբովյան համայնքի ավագանին որոշում է. 1. Լյոնիկ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2020 թվականի հունիսի 3-ի N 03062020-07-0103 վկայական) Աբովյան համայնքի Կամարիս գյուղում գտնվող 07-035-0135-0025 կադաստրային ծածկագրով 0,0998 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լյոնիկ Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |