Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 107-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2019 թվականի հուլիսի 15-ի թիվ «288-01/Վ-019» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 303 000 (երեք հարյուր երեք հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռուզաննա Մովսիսյանը 2001 թվականից բնակվում է Բարեկամության փողոցի 1-ին շենքի թիվ 30/1 բնակարանում, հիմք ընդունելով Ռուզաննա Մովսիսյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հուլիսի 17-ի N Ք-1546), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի հուլիսի 2-ի N 02072019-07-0015 վկայական) Բարեկամության փողոցի 1-ին շենքի 30.25 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 30/1 բնակարանն ուղղակի վաճառքով` 303 000 (երեք հարյուր երեք հազար) դրամով օտարել Ռուզաննա Մովսիսյանին: 2. Ռուզաննա Մովսիսյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 303 000 (երեք հարյուր երեք հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ռուզաննա Մովսիսյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուզաննա Մովսիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|