Այսօր: Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 216
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3550
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 սեպտեմբերի 2025 թվականի N 3550

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, «Տեղական  ինքնակառավարման  մասին» օրենքի 35-րդ  հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի  22-28-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի  դեկտեմբերի 24-ի N 203-Ն, N 228-Ա և 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշումների, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2025 թվականի սեպտեմբերի 03-ի N 42 արձանագրությունը.
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2025 թվականի հունիսի 13-ի N 13062025-07-0169  վկայական) Աբովյան քաղաքի Գեղաշեն գյուղի 2-րդ թաղամասի 6-րդ փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող 213.0 քառակուսի մետր մակերեսով հողամասն օտարել Նաիրի Մանվելի Անդրեասյանին։
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման  հողամաս, գտնվում է տարածագնահատման 14-րդ գոտում, հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 1221 (հազար երկու հարյուր քսանմեկ) դրամ է, չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս:
3.Նաիրի Մանվելի Անդրեասյանը պարտավոր է.
1) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 473 550 (չորս հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր հիսուն) դրամ՝ հողամասի գինը.
2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել ծառայությունների վճարներ՝ 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` աճուրդով վաճառվող գույքի  տրամադրման համար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման համար:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Նաիրի Մանվելի Անդրեասյանի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նաիրի Մանվելի Անդրեասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 13

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner