Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, հիմք ընդունելով Քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 23.09.2022թ. N Ք-4808), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Արզնու խճուղու 44/1 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, 07-002-0131-0028 կադաստրային ծածկագրով 0.19979 հեկտար բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասն, աճուրդային կարգով, կադաստրային արժեքի եռապատիկի չափով մեկնարկային գնով՝ 26 622 817 (քսանվեց միլիոն վեց հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնյոթ) դրամով, օտարելուն։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |