Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով Անահիտ Պողոսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի N Ք-6189) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 21-ի N 112 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Անահիտ Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի օգոստոսի 03-ի N 03082023-07-0150 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0321-0028 կադաստրային ծածկագրով 0.05 հեկտար մակերեսով հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Անահիտ Պողոսյանը պարտավոր է 0.05 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 1 443 750 (մեկ միլիոն չորս հարյուր քառասուներեք հազար յոթ հարյուր հիսուն) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |