Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Կարինե Պոդոսյանը ընտանիքով 2009 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի թիվ 40 բնակարանում, հաշվի առնելով Կարինե Պոդոսյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հունիսի 04-ի N Ք-1152), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2009 թվականի ապրիլի 29-ի N 2574724 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի 14.1 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 40 բնակարանն անհատույց օտարել Կարինե Պոդոսյանին և Երջանիկ Ղարսայանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|