Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 26-ի N 1/փ-226 դրական եզրակացությունը, հաշվի առնելով «ԿՈՄՊԼԵԿՍ ՍՓԼԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Արման Իգնաթևոսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի փետրվարի 07-ի N Տ-207), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «ԿՈՄՊԼԵԿՍ ՍՓԼԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի սեպտեմբերի 25-ի N 25092021-07-0133 վկայական) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 72/1 հասցեում գտնվող 0.06335 հեկտար մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |