Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2018 թվականի սեպտեմբերի 05-ի N 13 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N 117-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին. 2) Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N 118-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 3) Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքերն անհատույց օգտագործման իրավունքով «Դարանի» և «Մեր քաղաք» համատիրություններին տրամադրելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|