Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Մասնակցե՛ք Աբովյան համայնքի զարգացմանը - Բյուջե 2023
Ընթացիկ փուլ՝
abovyan2.jpg

Աբովյանի համայնքապետարանը նախաձեռնել է այս գործընթացը քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով: Շնորհիվ ստեղծված հնարավորությունների աբովյանցիները հնարավորություն ունեն համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով համայնքի կյանքը: Միևնույն ժամանակ առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց: Այս էլեկտրոնային գործիքն ավելի շոշափելի կդարձնի «մասնակցային կառավարում» հասկացությունը:

Գործընթացը համայնքում սկսվել է հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 06-ի «Աբովյան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին» N 172-Ա որոշումը։

Ավարտված է (01/04/2024)
01/04/2023-01/04/2024
Ընթացքում է
01/05/2023-31/05/2023
Հրապարակվող առաջարկների ընտրում, հանրային քննարկում
01/07/2023-10/07/2023
Հաղթող առաջարկների բացահայտում
11/07/2023-30/07/2023
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում
01/08/2023-20/03/2024
Հաղթած առաջարկների իրագործում
11/12/2023-01/04/2024
Գործընթացի արդյունքների ներկայացում
ShowTimeTable ProcessTable
Առաջարկներ
Բացօթյա կինոթատրոնի ստեղծում Աբովյան քաղաքում   Ռուզաննա Ասրյան   20 ապրիլ 2023 Աբովյան համայնքում չկա գործող կինոթատրոն, որը հնարավորություն կտա երիտասարդներին կազմակերպել հետաքրքիր ժամանց։ Այդ պատճառով երիտասարդները ստիպված են լինում հասնել Երևան, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախս է։ Որոշ դեպքերում երիտասարդները անգամ հնարավորություն չեն ունենում գնալ Երևան։ Երիտասարդների ժամանցը արդյունավետ և հետաքրքիր կազմակերպելու նպատակով առաջարկում եմ ստեղծել մի այնպիսի հարթակ, որը հնարավորություն կտա նրանց հետ չմնալ մշակույթային կյանքից։ Մասնավորապես կարելի է ստեղծել նույնիսկ բացօթյա կինոդիտման տարածք։
0 1
Մշակույթ և ժառանգություն
Կանգառների ժամանակացույց   Լիաննա Անանիկյան   20 ապրիլ 2023 Առաջարկում եմ կանգառներում տեղադրել ցուցանակներ, որոնց վրա նշված կլինի թե տվյալ կանգառով որ համարի հասարակական տրանսպորտն է անցնում, ինչպես նաև նշված լինի նշված տրանսպորտի ժամանակացույցը:
0 2
Տրանսպորտ և ճանապարհներ
Խաղահրապարակ   Ալվարդ Սարգսյան   20 ապրիլ 2023 Առաջարկություն եմ ներկայացնում Աբովյան համայնքի «Երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների, շահառուների ծնողների և շահառուների անունից: «Երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ը ինչպես գիտեք սոցիալհոգեբանակն աջակցություն է ցուցաբերում համայնքի մինչև 18 տարեկան երեխաներին և նրանց ընտանիքներին: Տարվա կտրվածքով կենտրոնն աշխատում է շուրջ 150 երեխայի և նրանց ընտանիքների հետ: Կենտրոնն ունի հարմարավետ և համապատասխան կահավորված սենյակներ, սակայն չունենք խաղահրապարակ: Երեխաների հետ աշխատանքը ավելի լիարժեք իրականացնելու, նրանց առօրյան ավելի հետաքրքիր կազմակերպելու նպատակով առաջարկում ենք կենտրոնի դիմահայաց բակում կառուցել խաղահրապարակ, տեղադրել մարզագույք:
2 36
Կանաչ համայնք և բարեկարգում
Կանաչապատում   Սամվել Հայրումյան   21 ապրիլ 2023 Առաջարկում եմ Հանրապետության պողոտայի և Ռոսիա փողոցի ծառուղու օրինակով շարունակել բարեկարգման աշխատանքները (լուսավորության անցկացում, աղբամանների, նստարանների տեղադրում և այլն) դեպի քաղաքապետարան և մշակույթի տուն, որը այնուհետև շարունակվում է դեպի Սևանի փողոց, ընդգրկելով նաև հարակից այգիները։ Շատ լավ կլիներ դիտարկեիք նաև բացօթյա ջրավազան ստեղծելու հնարավորությունը, քանի որ նախկինում առկա 3 լճակներից (մարզադաշտի, երաժշտական դպրոցի և Երևանյան փողոցի սկզբնամասի մոտ գտնվող) ոչ մեկը չի պահպանվել որպես հանրային տարածք։
0 3
Կանաչ համայնք և բարեկարգում
Սահադաշտի կառուցում   Անի Եղիազարյան   21 ապրիլ 2023 Առաջարկում եմ «Երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի շենքի մոտ կառուցել արհեստական սահադաշտ, որն ապահովված կլինի հագուստը փոխելու տաղավարներով, տաք ըմպելիք գնելու և չմուշկներ վարձելու հնարավորություններով։ Հարակից կարող է կառուցվել բացօթյա բեմ, որը կծառայի ոչ միայն տարատեսակ միջոցառումներին, վարպետաց դասերին, այլև որպես վերնիսաժ։
0 2
Զբոսաշրջություն
հեծանվային մայրուղի   Հայք Ղազարյան   23 ապրիլ 2023 " VeloxFonDrez " էքստրիմալ հեծանվասերների ակումբը Հ/Կ -ն առաջարկում է մեր քաղաքում ստեղծել ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂԻ ԼՅՈՒՄԻՆԱՐ ԾԱԾԿՈՒՅԹՈՎ ՊԱՏՎԱԾ։ Ինչպես նաև՝ քաղաքի մի քանի բանուկ հատվածներում տեղադրել ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐ։ Մանրամասները պատրաստ ենք քննարկել Ձեզ հետ՝ ունենք պրոյեկտ, նախկինում մի քանի անգամ առաջարկվել էր այս գաղափարը։ Շնորհակալություն
0 2
Սպորտ
Խաղահրապարակի երազանքի հետքերով,,,   Anna Aslanyan   24 ապրիլ 2023 Ուզում եմ ողջունել նման առաջարկներով հանդես գալու համար,շատ ուրախ եմ որ այս համայքի բնակիչ եմ,իմ համայքի աշխատակազմին ողջուներս նման ծրագրեր բերելու համար։Թող շատ լինի և համայնք քաղաքացի կապը էլ ավելի ամուր լինի։Աստված թող օրհնի բոլորին ովքեր նախաձեռնել են նման ծրագիր դնել մեր համայնքում։Առաջարկներ շատ ունեմ,գրում եմ ձեզ Պտղնի գյուղից Այգեգործական թաղամասի մշտական ապրող բազմազավակ մայր լինելով, բոլորիս անունից չեմ վախենա նշել կարիք կա խաղահրապարակի։Մեր գյուղը շատ բազմանուկ է,բայց չունենք ոչ մի խաղալու տեղ , առաջարկում եմ կահավորել մեր համայքում փոքրիկ տարածք, օրհնելով մեր փոքրիկներին , որպեսզի գունեղ մանկություն ունենալու հնարավորությունից իրենք ևս օգտվեն։Նախապես շնորհակալ եմ բոլորին։
0 2
Մշակույթ և ժառանգություն
Երիտասարդական Կենտրոն   Մելքոն Նաջարյան   27 ապրիլ 2023 «Երիտասարդական կենտրոն» Ձեզ եմ ներկայացնում առաջարկ, Աբովյան խոշորացման համայնքում «Երիտասարդական կենտրոն» ունենալու գաղափարը։ Գաղափարը իրենից ներկայացնում է հետևյալը. համայնքի կենտրոնական հատվածում գտնվող հարմար շինություններից որևէ մեկը վերակահավորել և ստեղծել հարմար պայմաններ երիտասարդների տարբեր բնույթ և բովանդակություն ունեցող մշակութային, կրթական միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու, ժողովներ և քննարկումներ, ինչպես նաև հանդիպումներ անցկացնելու համար։ Վերակահավորել ասելով հասկանում ենք տարածքում կոմպակտ չափսերի բեմային հատվածի կառուցում, դահլիճային տիպի կահավորում, սենյակների` ժողովների և այլ հանդիպումների համար հարմարավետ կահավորում սեղաններով և աթոռներով։ Կենտրոնը գործելու է ժամերի ամրագրման պայմանագրային ձևով, կոնկրետ պայմաններով: Կենտրոնում գործելու է փոքրիկ բուֆետային անկյուն, որտեղ երկար միջոցառումների ընթացքում կարող են իրենց ընդմիջում անցկացնել հյուրերը և մասնակիցները։ Կենտրոնում պարբերաբար «Խարույկ Երիտասարդական Թիմ/Bonfire Youth Team»-ի կողմից կազմակերպվելու են քննարկումներ, հանդիպումներ քաղաքի տարբեր հատվածներում գործող թիմերի, ՀԿ֊ների հետ, որոնք էլ նպաստելու են քաղաքում հասարակության ակտիվացմանը։ Կենտրոնը կկահավորվի նաև պարբերաբար կազմակերպվող կինդիտումների և դրանց քննարկումների համար։ Ինչպես ավելի վաղ վերևում նշվեց, կենտրոնը կգործի պայմանագրային ձևով, անվճար հիմունքներով` ազատ մուտքով միջոցառումների ժամանակ, սակայն սիմվոլիկ ժամավճարներով` վճարովի իվենթների, կինոդիտումների համար, որոնք նախապես կքննարկվեն և կսահմանվեն ամրագրվելով կանոնակարգում։
0 2
Գիտություն և նորարարություն
«Շների զբոսանքի այգի»   Մելքոն Նաջարյան   27 ապրիլ 2023 «Շների զբոսանքի այգի» Ձեզ եմ ներկայացնում առաջարկ Աբովյան խոշորացված համայնքի համայնքապետարանի շենքի աջակողմյան այգին (Ոստիկանության շենքի դիմաց), կահավորել և հարմարեցնել որպես շների զբոսանքի այգի: Առաջարկն իրենից ներկայացնում է կանաչապատ այգին սահմանափակել ցանկապատով, որոնք անանցանելի կլինեն թափառող կենդանիների, ինչպես նաև ներսում բաց թողնված վզկապով կենդանիների համար, կահավորել նստարաններով, աղբամաններով, տեսահսկող համակարգով, կենդանիների վարժեցման համար նախատեսված տարբեր սարքավորումներով և խողովակներով: Այգին ցանկապատով բաժանված լինի ևս 2առանձին հատվածների, որոնցից մեկը նախատեսված կլինի չափսերով փոքր շների զբոսանքի, մյուսը՝ մեծ շների զբոսանքի համար: Այգին պարտադիր է շահագործել «Չափսերով մեծ շների համար՝ ՄԻԱՅՆ ԴՆՉԿԱԼՈՎ» օրենքով, զերծ մնալով հետագա անվտանգային խնդիրներից: Ունենալով հետևյալ տարբերակով այգին, վերջ կդնենք քաղաքում շների բաց թողնված վզկապով զբոսանքին և շներից վախեցող քաղաքացիներին անհանգստություն պատճառելուն: Այգին իհարկե գործի անվճար, բայց մուտքի դիմաց լինեն վերահսկող անձինք, ովքեր կստուգեն մեծ շների մոտ դնչկալի առկայությունը, չլինելու դեպքում էլ առաջարկել քաղաքացուն մախապես այգու սեփականություն հանդիսացող, ավելի վաղ գնված դնչկալներից մեկը տրամադրել: Առաջարկում կարող են արվել նաև բազմաթիվ լրացումներ: Շնորհակալ եմ ուշադրության համար:
0 5
Կանաչ համայնք և բարեկարգում
Անվտանգ համայնք, կիրթ երեխաներ   Դիանա Եփրեմյան   28 ապրիլ 2023 Առաջարկում եմ Աբովյան համայնքի բոլոր մանկապարտեզներում, որտեղ ունեն հարմար բակ, կառուցեն մանուկների համար երթևեկության կանոները սովորեցնող հրապարակներ և դրա հետ համատեղ ձեռք բերվի 2 հատ մանկական ավտոմոբիլ։
1 11
Կանաչ համայնք և բարեկարգում
Մանուկների աշխարհ   Դիանա Եփրեմյան   28 ապրիլ 2023 Առաջարկում եմ Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 9 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների և ծնողների անունից՝ երեխաների առօրյան ավելի հետաքրքիր կազմակերպելու նպատակով տրամադրել խաղահրապարակներ։ Նշեմ նաև, որ Աբովյանի թիվ 9 մանկապարտեզը երեխաների թվով ամենամեծն է Աբովյան համայնքում։ Գործում է 11 խումբ, որտեղ ընդգրկված է շուրջ 330 երեխա։
5 6
Կանաչ համայնք և բարեկարգում
Հուշահամալիր Առինջում   Սուսան Հակոբյան   29 ապրիլ 2023 Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը վճռորոշ դեր խաղացին Հայրենական մեծ պատերազմում՝ Խորհրդային Կարմիր բանակի կողքին կռվելով ֆաշիստական Գերմանիայի դեմ: Հայերը զգալի ներդրում են ունեցել Հայրենական պատերազմին և այդ ընթացքում մեծ կորուստներ են կրել: Հայերը կռվել են մի շարք կարևոր մարտերում՝ Արևելյան ճակատում՝ Ստալինգրադի, Լենինգրադի պաշարման և Կուրսկի ճակատամարտում։ Հայ զինվորները հայտնի էին իրենց խիզախությամբ, կարգապահությամբ և մարտավարական հմտությամբ, և նրանցից շատերն իրենց ծառայության համար արժանացան հեղինակավոր պարգևների ու մեդալների։ Բացի իրենց ռազմական ներդրումներից, հայերը նաև կարևոր դեր են խաղացել պատերազմի մեջ՝ արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Բազմաթիվ հայ կանայք ևս կամավոր են եղել, կենսական աջակցություն ցուցաբերելով առաջնագծում վիրավոր զինվորներին: Չնայած նրանց նշանակալի ներդրմանը, հայերի դերը Հայրենական մեծ պատերազմում հաճախ անտեսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի քննարկումներում: Կարևոր է հիշել և հարգել այս խիզախ տղամարդկանց և կանանց զոհաբերությունները և գիտակցել այն կարևոր դերը, որ նրանք խաղացել են ֆաշիզմի պարտության գործում: Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների հիշատակը հարգելու ձևերից մեկը Առինջ համայնքի հերոսների հուշահամալիրի վերակառուցումն է: Հատկանշական է, որ այս օրերին հայ ազգը ևս պայքար է մղում այս անգամ ադրբեջանա-թուրքական։ Վերակառուցված հուշահամալիրը կարող է ներառել առանձին զինվորների պատվին հուշատախտակներ կամ արձաններ, ինչպես նաև կրթական ցուցանմուշներ, որոնք տեղեկատվություն են տրամադրում Հայրենական մեծ պատերազմում հայերի դերի մասին: Այն կարող է նաև ծառայել որպես հիշատակի միջոցառումների և արարողությունների վայր՝ ապահովելով, որ հայ հերոսների հիշատակը վառ պահվի ապագա սերունդների համար։ Մեր անցյալը պետք ա արժեվորվի, գնահատվի և փոխանցվի մեր արժանի սերունդներին։ Հուշահամալիրի փոքրիկ այգում կարելի է ծառեր տնկել, նստարաններ դնել, ունենալ ցայտաղբյուր և այն թողնել համայնքի ուշադրությանը։
0 2
Համայնքային միջոցառումներ
  • Կարծիքներ
  • Հաշվետվություններ

Ձեր կարծիքը կարևոր է

Անհայտ օգտատեր 20 ամիս առաջ
Ակտիվացրեք քաղաքացիների մասնակցությունը քվեարկությանը։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 21 ամիս առաջ
քվեարկող չկա?
Պատասխանել
Անհայտ օգտատեր 23 ամիս առաջ
ա
Պատասխանել
Անհայտ օգտատեր 23 ամիս առաջ
Առաջակում եմ հիմնանորոգել Էլար-ի գլխավոր փողոցը, որը կենսական անհրաժեշտություն ունի թե՛ Աբովյան քաղաքի, թե՛ հարակից գյուղերի բնակիչների համար։ Հասարակ օրինակ՝ հիմնանորոգելով 8-րդ դպրոցին կից ճանապարհը, նոր կյանք տվեցիք այդ երթուղուն, որը հիմա շատ աշխույժ ձևով շահագործվում է։Հուսամ կանդրադառնաք առաջարկիս։ Շնորհակալություն։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 23 ամիս առաջ
Առաջարկների ընդունումն ավարտվում է 30/04/2023-ին, սակայն նույնիսկ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի միջոցով իրազեկում չի իրականացվել։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 23 ամիս առաջ
Զրո իրազեկում
Պատասխանել
Անհայտ օգտատեր 23 ամիս առաջ
Ի՞նչ եղանակներով և միջոցներով են համայնքի բնակիչները տեղեկացվել այս նախաձեռնության մասին:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 24 ամիս առաջ
Հարթակի մասին էջը թերի է: Բերել վերջնական տեսքի:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 24 ամիս առաջ
Բյուջե 2021 ??? - 2023 թ․-ին
Պատասխանել
Հհհ Հհհ 52 ամիս առաջ
Ինչու չկան առաջարկներ
Պատասխանել
Հաշվետվություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner