Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է`
1. 
Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի երրորդ նստաշրջանի հերթական հինգերորդ նիստի հետևյալ օրակարգը.
1) Աբովյան համայնքում տոնավաճառներ (վերնիսաժներ) կազմակերպելու կարգը հաստատելու մասին.
2) Աբովյան համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին.
3) 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի  Աբովյան համայնքում տեղական տուրքերի տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելու մասին.
4) 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին.
5) 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին.
6) 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող  հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարների չափը սահմանելու մասին.
7) 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող բնակելի և ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափը սահմանելու մասին.
8) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին.
9) 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին.
10) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
11) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը 2023 թվականի համար հաստատելու մասին.
12) «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին.
13) Կամարիսի «Մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին.
14) Գեղաշենի «Մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին.
15) «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին.
16) «Աբովյանի համայնքային գրադարան» մշակութային հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին.
17) «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին.
18) «Աբովյանի գեղարվեստի դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին.
19) «Աբովյանի շախմատի դպրոց» ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին.
20) «ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակութային կենտրոն» հիմնարկը վերակազմակերպելու առաջարկության վերաբերյալ.
21) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 71/8 հասցեում գտնվող հողամասը Սասուն Գրիգորյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
22) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 101/1 հասցեում գտնվող հողամասը Լիլիթ Սահինյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
23) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի թիվ 10/3 հասցեում գտնվող հողամասը Արթուր Մեղրյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
24) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 07-013-0128-0069 կադաստրային ծածկագրով հողամասը Ալվարդ Հակոբյանին ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարելու մասին.
25) Աբովյան համայնքի Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղու 4/11 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն ուղղակի վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին.
26) «Վի-Դի-Էյ Դայմոնդս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող 0.27065 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին.
27) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 11-ի N 92-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.
28) Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի «Հեքիաթ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին.
29) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին.
30) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/2 շենքի թիվ 534 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
31) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7 շենքի թիվ 68 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
32) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7 շենքի թիվ 98 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
33) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7 շենքի թիվ 22 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
34) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7 շենքի թիվ 24 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
35) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7 շենքի թիվ 33 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
36) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 1 շենքի թիվ 97/1 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
37) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7 շենքի թիվ 85 և 85/1 սենյակներն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
38) Արամուս համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 4-ի N 19 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
39) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 502 սենյակն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
40) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0321-0025 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
41) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինություններն օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
42) Աբովյան համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու մասին.
43) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման կարգը հաստատելու մասին.
44) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման 2023 թվականի ծրագիրը հաստատելու մասին.
45) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner