Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գևորգ Իսրաելյանը 2000 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 4-րդ շենքի թիվ 26/1 բնակարանում, հաշվի առնելով Գևորգ Իսրաելյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N Ք-2391), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի օգոստոսի 1-ի N 01082019-07-0052 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 4-րդ շենքի 21.75 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 26/1 բնակարանն անհատույց օտարել Գևորգ Իսրաելյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գևորգ Իսրաելյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Իսրաելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |