Խնդիր → Արտաքին լուսավորություն
Համառոտ նկարագրություն`
Հարգելի պրն Բաբայան, համայնքապետարանի հարգելի աշխատակիցներ,
ձեզ եմ ներկայացնում Հանրապետության պողոտային առնչվող ևս մեկ խնդիր: Հանրապետության 1/1 հասցեից մինչև Հանրապետության 1/21 հասցեն իսպառ բացակայում է հետիոտնի քայլուղու արտաքին լուսավորությունը: Զբոսնելը հատկապես այդ հատվածով վտանգավոր է, քանի որ թափառական շները շատ են: Խնդրում եմ ապահովել հատվածը արտաքին լուսավորությամբ:
Հարգանքով` քաղաքացի Արփի Փարսյան
Խնդրի հասցեն`
1/1 Հանրապետության պողոտա, Աբովյան
Ներկայացման ամսաթիվ`
30/10/2025 02:46