Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով Արտավազդ Մելքոնյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 08-ի N Ք-3047). 1. Արտավազդ Մելքոնյանին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի մայիսի 15-ի N 1743 որոշմամբ տրված N 189 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2026 թվականի մայիսի 15-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտավազդ Մելքոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |